Ցանկանու՞մ ես նկարահանել ֆիլմ հեռախոսով․ միացրու հեռախոսիդ տեսախցիկը →ձայնագրելու համար սեղմիր սկսել→ներկայացրու պատմությունը →սեղմիր stop: Ահա այսքանը։ Գրանցվի՛ր այս դասընթացին, որի ընթացքում օգտագործելով սմարթֆոնիդ portrait mode-ը կնկարես կադրեր, կմշակես դրանք InShot հավելվածով ու կունենաս 1-2 րոպե տևողությամբ ֆիլմ:
Նախապայման չկա:
Դասընթացին մասնակցելու համար քեզ անհրաժեշտ կլինի սմարթֆոն և ինտերնետ կապ։
Դասաժամերի տարբերակներին ծանոթանալու և դիմելու համար սեղմիր կոճակը: