

Մեկ վայրկյան կանգ առ ու մտածիր սիրածդ ֆիլմի մասին: Մտածեցի՞ր: Շատ լավ: Դե հիմա շտապ մի բան վերցրու, որով հնարավոր կլինի նկարել` լինի մատիտ, թե համակարգիչ: Իսկ հիմա մտածիր, թե պաստառդ ինչպես ես նկարելու: Մտածեցի՞ր: Դե ինչ, դու արդեն պատրաստ ես համատեղ աշխատանքին: Դիմիր, միասին ստեղծենք ամենագժոտ կինոպաստառները:
Նախապայման չկա:
Աշխատարանին մասնակցելու համար քեզ հարկավոր է համակարգիչ կամ սմարթֆոն և ինտերնետ կապ։