Թումոցի ստեղծագրողներ ու ապագա ստենդափերներ, ձեզ համար լավ նորություն ունենք։ Թատրոնի ռեժիսոր, դերասան և ստենդափ արտիստ Նուր-Անի Սիսեռյանը սկսում է նոր առցանց աշխատարան։ Հուսով ենք, որ արդեն ծանոթ ես այս ժանրին. նույնիսկ եթե ծանոթ չես` այն հաստատ քեզ դուր կգա: Ստենդափը հումորի ամենաազատ ու արագ զարգացող ժանրերից մեկն է:
Աշխատարանի ընթացքում հնարավորություն կունենաս կյանքիցդ տարբեր պատմություններ վերածել կատակերգությամբ լի տեքստային ելույթների ու սովորել իմպրովիզներ անել։
Դիմելու համար workshops@tumo.org էլ-հասցեին ուղարկիր հետևյալ հարցերի պատասխանները` վերնագրի հատվածում նշելով «Stand-up comedy lab»:
1. Նշիր երեք նոր բան, որ սովորել ես արտակարգ դրության ընթացում:
2. Եթե կորոնավիրուսը մարդ լիներ, ի՞նչ կունենայիր իրեն ասելու։
3. Ո՞րն է քո ամենալավ հատկությունը։ Իսկ ամենավա՞տը։
Աշխատարանը տեղի կունենա հունիսի 16-ից հուլիսի 10-ն ընկած շրջանում` երկու խմբով: Դասաժամերի տարբերակներին ծանոթանալու և դիմելու համար սեղմիր կոճակը:
Նախապայման չկա:
Աշխատարանին մասնակցելու համար քեզ հարկավոր է համակարգիչ կամ սմարթֆոն և ինտերնետ կապ։