Հետաքրքիր փաստ. երբ շները ուրախ են, նրանք շարժում են իրանց պոչը դեպի աջ: Իսկ պատկերացրու ինչքան հավես կլինի այս փաստը անիմացիայի վերածել: Օլեսյա Շուկինայի նոր առցանց աշխատարանի ընթացքում դու ունես այդ հնարավորությունը:
Աշխատարանի ընթացքում լսովորես շատ հավես փաստեր շների մասին ու դրանք քո ոճով կանիմացնես, իսկ օգտագործելով աբստրակտ գույներ ու կաղապարներ` կվերածես այդ ամենը շների մեծ հանրագիտարանի:
Նախապայման` անիմացիա II
Աշխատարանը տեղի կունենա առցանց, նոյեմբերի 2-ից նոյեմբերի 12-ը՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ 15։30 – 17։30։
Աշխատարանին մասնակցելու համար քեզ հարկավոր է համակարգիչ և ինտերնետ կապ։