Անգլիական աշխարհահռչակ Farfetch օնլայն հարթակի գլխավոր դիզայներ Ալեքսանդր Արծվունին սկսում է բջջային հավելվածների նոր, գժոտ առցանց աշխատարան։
Աշխատարանի ընթացքում դու կուսումնասիրես iOS ու Android բջջային հավելվածներ ստեղծելու հիմունքները։ Ինչպես նաև, օգտագործելով Framer X ծրագիրը, կստեղծես քո սեփական ինտերակտիվ հավելվածները։
Նախապայման՝ գրաֆիկ դիզայն II
Աշխատարանը տեղի կունենա առցանց, օգոստոսի 25-ից սեպտեմբերի 4-ը՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ 12:00 – 13:30։
Աշխատարանին մասնակցելու համար քեզ հարկավոր է համակարգիչ և ինտերնետ կապ։