Թումո Երևան
Դեկտեմբեր 17 – 27, երկ․-ուրբ․՝ 15:30 – 19։30։
Հարվարդի համալսարանի ուսանող Սերենա Դևիսը գալիս է Թումո Երևան մեքենայական ուսուցման լրիվ նոր գործիքի մասին աշխատարան վարելու:
Microsoft Azure Studio-ն նոր ու թույն գործիք է մեքենայական ուսուցման կառուցման ու գործարկման համար: Աշխատարանի ընթացքում դու կանցնես 4 հիմնական փուլերով՝
1. Հայթայթելու ես տվյալներ,
2. Դրանց հիման վրա կառուցելու ես մոդել,
3․ Մոդելիդ «սովորեցնելու» ես ընտրել ու կիրառել ինչ-որ մաթեմատիկական ալգորիթմ տվյալներիդ վրա,
4․ Փորձարկելու ու գնահատելու ես մոդելի աշխատանքը:
Որպես վերջնական արդյունք ունենալու ես Microsoft Azure-ով իրականացված փորձդ արտացոլող գրաֆիկ:
Նախապայման` Ծրագրավորում III կամ Կայքերի Ստեղծում III