Թումո Երևան
Հունվ. 13 – 24, երկ. – ուրբ., 15:30 – 19:30
Արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցմումը դարձել են մեր կյանքի անբաժան մասնիկները: Հեռախոսներ, սոցիալական կայքեր, խաղեր և նույնիսկ տներ և մեքենաներ. բոլորը կառավարվում են արհեսական բանականության միջոցով: Այս հունվարին դու հնարավորություն ունես լինել այս տեխնոլոգիաների հետևում կանգնած մարդը:
Հարվարդի համալսարանի ուսանող Լաուրա Ժարմուխամետովայի աշխատարանում դու կծանոթանաս Swift: Core ML-ի, Create ML-ի, Vision-ի, ինչպես նաև Python: Turi-ի ու շատ ուրիշ ծրագրավորման գործիքների հետ, որոնք օգտագործվում են հավելվածներ ստեղծելու համար: Լաուրայի հետ կաշխատես այս բոլոր գործիքներով, կիմանաս ամեն ինչ մեքենայական ուսուցման և արհեստական բանականության մասին և կստեղծես քո սեփական հավելվածը:
Նախապայման` Ծրագրավորում II կամ Կայքերի ստեղծում III