Ամեն օր շրջանառվող պատմությունների ու բովանդակության մեջ ինչպե՞ս առանձնացնել մերը: Շարժական գրաֆիկայի շնորհիվ մենք կարող ենք անիմացնել պատկերները, լուսանկարներն ու տեքստը՝ բարձրացնելով բովանդակության մատուցումը լրիվ այլ մակարդակի վրա: Արա Գաբրիելյանի, Բորիս Կիրակոսյանի և Մերի Սեպխանյանի հետ դու կսովորես նոր հնարքներ, կստեղծես փոքրիկ, բայց յուրահատուկ ինֆոգրաֆիկաներ ու դրանց շնորհիվ կպատմես քո պատմությունը:
Մինի-դասընթացը կազմված է 4 դասերից, որոնք տեղի կունենան առցանց, մայիսի 3-ից մայիսի 24-ը, ամեն կիրակի.
- Խումբ 1՝ կիրակի 11:00 — 13:00
- Խումբ 2՝ կիրակի 13:30 — 15:30
Նախապայման չկա:
Մինի-դասընթացին մասնակցելու համար քեզ անհրաժեշտ կլինի սմարթֆոն ու ինտերնետ կապ։