Պատկերացնո՞ւմ ես` ինչքան տարբեր ձայներ կան քո տանը. խոհանոցում` եփվող ճաշի, սենյակում` ճռռացող դռան, մլավող կատվի ու բազմաթիվ այլ ձայներ։ Ուիլ Կլինգենմեյերը վերադառնում է Թումո՝ քեզ օգնելու տանդ ձայները ձայնագրելու և ստեղծելու SFX գրադարաններ։
Աշխատարանը տեղի կունենա առցանց, ապրիլի 22-ից մայիսի 8-ը, երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 16։30-ից 18։30։
Աշխատարանին մասնակցելու համար քեզ հարկավոր կլինի ինտերնետ կապ և համակարգիչ: