Երբևէ հեքիաթները կոմիքսների տեսքով պատկերացրե՞լ ես։ Շամիրամ Խաչատրյանի նոր առցանց աշխատարանում ունես այս գաղափարը կյանքի կոչելու հնարավորություն։
Շամիրամի հետ միասին դու կոմիքսների կվերածես քո սիրած հեքիաթներից մեկը ու դրան նոր շունչ կտաս։
Գրանցվելու համար մի քանի նախադսությամբ պատմիր` ինչու ես ուզում մասնակցել այս աշխատարանին և պատմիր այն հեքիաթի մասին, որը կուզեիր վերածել կոմիքսի։ Ուղարկիր դիմումդ workshops@tumo.org էլ.հասցեին` վերնագրի հատվածում նշելով «Fairy Tales into Comics»:
Դասաժամերի տարբերակներին ծանոթանալու և դիմելու համար սեղմիր կոճակը:
Աշխատարանին մասնակցելու համար քեզ հարկավոր է համակարգիչ և ինտերնետ կապ։