Եթե ունես սմարտֆոն և ինտերնետ կապ, ապա միացի՛ր Սելին Քալաջյանին՝ բացահայտելու ամբողջովին տան տարածքում ֆիլմ ստեղծելու արվեստին։
Գրանցվիր և նկարահանիր քո ֆիլմը մեկուսացման մեջ կյանքիդ մասին։
Դիմելու համար ուղարկիր հեռախոսով նկարահանված, քեզ ներկայացնող 10-30 վայրկյան տևողությամբ տեսանյութ։ Վերբեռնիր տեսանյութդ այստեղ, անունը դնելով քո անուն + ազգանունը։
Աշխատարանը տեղի կունենա առցանց, ապրիլի 6-ից 17-ը, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ 13։00 – 15։00։
Աշխատարանին մասնակցելու համար քեզ անհրաժեշտ կլինի համակարգիչ և ինտերնետ կապ։