Թումո Երևան
Հունվար 13 — 24, երկ. — ուրբ., 15:30 — 19:30
Քեզ երբևէ տպավորե՞լ են կախարդական հնարքները: Իսկ իդեալական ծրագրավորված հավելվածնե՞րը: Կարծում ես` ծրագրավորումն է՞լ է կախարդանք: Նյու Յորքի համալսարանի ուսանող, բազմաբնագավառ արտիստ Հայկ Միքայելյանը այդպես է կարծում: Նա գալիս է` վարելու աշխատարան կախարդական հնարքների և ծրագրավորման մասին:
Այս աշխատարանում, օգտագործելով JavaScript ծրագրավորման լեզուն, կսանձահարես Google սմարթ սարքերը և կկոդավորես քո սեփական կախարդական հնարքները:
Նախապայման` Ծրագրավորում II, Ռոբոտաշինություն II, Խաղերի ստեղծում II կամ Կայքերի ստեղծում II