Երբևէ մտածե՞լ ես, որ Python ծրագրավորման լեզվի միջոցով հնարավոր է կառավարել քիմիական տարրեր և կանխատեսել դրանց շարժումները:
Դալար Նազարյանը սկսում է նոր առցանց աշխատարան, որի ընթացքում դու կուսումնասիրես քիմիական տարրերի փոխակերպումներն ու կկարողանաս դրանք կառավարել Python-ի կոդերով:
Քիմիայից նախնական գիտելիքներ ունենալը պարտադիր չէ:
Նախապայման` ծրագրավորում II
Աշխատարանը տեղի կունենա առցանց, հունվարի 19-ից փետրվարի 4-ը՝ երեքշաբթի և հինգշաբթի՝ 17։00 – 19։00։
Աշխատարանին մասնակցելու համար քեզ հարկավոր է համակարգիչ և ինտերնետ կապ։