Չե՞ս հիշում տնային առաջադրանքներդ, ինչ պետք է գնեիր խանութից, ցանկանու՞մ ես հետևել անելիքներիդ, ուրեմն այս մինի֊դասընթացը հենց քեզ համար է։ Աշխատելով Բագրատ Կիրակոսյանի հետ և օգտվելով JavaScript֊ի հնարավորություններից՝ կստեղծես քո անելիքների ցուցակի հավվելվածը, որը կարող ես օգտագործել՝ ցուցակներ կազմելու, պահպանելու, խմբագրելու և ջնջելու համար: Ծրագիրն անգամ ավտոմատ կփոփոխվի՝ հարմարվելով օգտատիրոջ առաջընթացին:
Մինի-դասընթացը կազմված է 6 դասերից, որոնք տեղի կունենան առցանց, մայիսի 5-ից 23-ը․
- Խումբ 1` երեքշաբթի 17:00 — 19:00 և շաբաթ 11:00 — 13:00
- Խումբ 2` չորեքշաբթի 17:00 — 19:00 և շաբաթ 13:30 — 15:30
Նախապայման՝ ծրագրավորում I։
Մինի-դասընթացին մասնակցելու համար քեզ անհրաժեշտ կլինի նաև համակարգիչ կամ սմարթֆոն և ինտերնետ կապ։