Համակարգչային ճարտարագետ ու Pixel Wizards-ի տեխնիկական տնօրեն Դավիթ Բիլեմջյանը սկսում է առցանց աշխատարան, որի ընթացքում դու կուսումնասիրես GPU ծրագրավորում և shaders Unity3D-ի միջոցով։
Աշխատարանի ընթացքում ձեռք կբերես Unity 3D-ի և C# ծրագրավորման լեզվի ունակություններ, ինչպես նաև կուսումնասիրես 2D երկրաչափությունը և 2D փոխակերպումները խաղերի ստեղծման մեջ։ Նաև կմշակես անիմացված մոդելներ, որոնք կներկայացնեն քո գեներատիվ ոճը։
Նախապայման՝ խաղերի ստեղծում III կամ ծրագրավորում III
Դասաժամերին ծանոթանալու և դիմելու համար սեղմիր կոճակը:
Աշխատարանին մասնակցելու համար քեզ հարկավոր է համակարգիչ և ինտերնետ կապ։