Ճարտարապետ Լուկա Պիշկորեցը՝ Հելսինկիի Աալտո համալսարանից, վերադառնում է Թումո՝ առցանց աշխատարան վարելու։
Այս աշխատարանի ընթացքում դու կծանոթանաս Python ծրագրավորման լեզվով 2D և 3D անիմացիաներ ստեղծելու հիմունքներին։
Նախապայման՝ ծրագրավորում II:
Աշխատարանը տեղի կունենա առցանց, հունիսի 9-ից հունիսի 25-ը, երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 10:00-ից 12:00-ն։
Աշխատարանին մասնակցելու համար քեզ հարկավոր կլինի համակարգիչ և ինտերնետ կապ։