Ունե՞ս javascript-ի տարրական գիտելիքներ, համակարգիչ և համացանց, ապա քեզ ոչինչ չի խանգարում Նարեկ Գալստյանի աշխատարանին գրանցվելու համար։
Աշխատարանի ընթացքում, Փրինստոն համալսարանի ուսանող Նարեկի հետ ուսումնասիրելու ես՝ ինչպես են տարբեր գործիքներ աշխատում պատկերների վրա, և ինչպես դրանք օգտագործելով կարելի է ստեղծել նոր ու հետաքրքիր պատկերներ։
Նախապայման՝ javascript-ի իմացություն
Աշխատարանը տեղի կունենա առցանց, ապրիլի 6-ից 17-ը՝ երկուշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, 17։30 – 19։30։
Աշխատարանին մասնակցելու համար քեզ անհրաժեշտ կլինի համակարգիչ և ինտերնետ։