Ժամանակն է ամեն ինչ դասավորել սեղանի վրա ու լուսանկարել այդ ամենը բարձրից: Մարիամ Լորեցյանի մինի-դասընթացի ընթացքում դու կսովորես լուսանկարել ուղղահայաց վերևից ու ստեղծել կոմպոզիցիաներ սեղանի վրա: Կսովորես օգտվել Vsco, Retouch և Snapseed հավելվածներից ու կստանաս գժոտ լուսանկարներ բարձրից:
Մինի-դասընթացը կազմված է 4 դասերից, որոնք տեղի կունենան առցանց, մայիսի 5-ից մայիսի 30-ը.
- Խումբ 1՝ երեքշաբթի 17:00 — 19:00
- Խումբ 2՝ շաբաթ 11:00 — 13:00
Նախապայման չկա:
Մինի-դասընթացին մասնակցելու համար քեզ անհրաժեշտ կլինի ինտերնետ հասանելիություն ունեցող սմարթֆոն։