Ֆիլմերի ստեղծում

Ֆիլմարտադրության դասընթացում ուսանողը ծանոթանում է ֆիլմ նկարելու հիմնական սկզբունքներին: Էական չէ, թե ուսանողն ինչ ժանրի ֆիլմ է ցանկանում նկարել, լինի դոկումենտալ, կարճամետրաժ, թե բլոքբաստեր, այս դասընթացն անցնելը նրան խիստ անհրաժեշտ է: 3 մակարդակների ավարտին ուսանողը ձեռք բերած կլինի պատկերացում և պրակտիկ փորձ ֆիլմարտադրության հիմունքների մասին` պլանավորում, նկարահանում, հետարտադրական պրոցես, իսկ դասընթացի վերջում արդեն կնկարահանի իր սեփական կարճամետրաժ ֆիլմը:

filmmaking 1 - Ֆիլմերի ստեղծում

Մակարդակ I

Այս դասընթացը ֆիլմարտադրության ընդհանուր գաղափարի ներածություն է: Այն սկսվում է ոչ գծային խմբագրման մեջ սուզվելով: Ուսանողները սովորում են աշխատել տարբեր կադրերի հետ և վերլուծել դրանք ՝ մոնտաժային լավագույն լուծումը գտնելու համար: Դասընթացի ընթացքում նրանք բացահայտում են կինոարտադրության աշխարհում ընդունված մոտեցումներն ու տեխնիկաները:

Մակարդակ II

Խմբով աշխատելով՝ ուսանողները զարգացնում են առաջին մակարդակում ձեռք բերած հմտությունները: Մասնակիցները կենտրոնանում են ֆիլմում ռիթմի և տեմպի վրա` նկարահանելով դիալոգներով կարճ տեսարաններ, գործածելով նկարահանման տարբեր անկյուններ և այդ ամենի խմբագրման նորագույն տեխնիկա:

Մակարդակ III

Այս մակարդակում ուսանողները միավորվում են արտադրական թիմի մեջ: Հասկանալով ֆիլմերի ստեղծման հիմնական սկզբունքները՝ նրանք ընտրում են իրենց սեփական պատմությունը, նկարահանման վայրերը և դերասաններին` զուգահեռ վերածվելով նկարահանող խմբի: Յուրաքանչյուր ուսանող նկարահանող խմբի մեջ հերթով կատարում է տարբեր դերեր` ձեռք բերելով փորձաառություն որպես ձայնային ռեժիսոր, խմբագիր, օպերատոր, դերասան և ռեժիսոր: Դասընթացի ավարտին նրանք ունենում են 1 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ` պատրաստ ցուցադրության:

Film icon - Ֆիլմերի ստեղծում
Like
Like Love Haha Wow Sad Angry
16113