Դու օգտագործում ես էմոջիներ ամեն օր, իսկ երբեմն էլ ամեն րոպե: Իսկ քեզ հետաքրքիր չէ՞, թե ինչ է թաքնված էմոջիի ետևում: Թաքնված իմաստի մասին չենք: Հայկուհի Ալավերդյանի և Արթուր Խաչիկյանի այս մինի-դասընթացի ժամանակ էմոջիները կդարձնես 3D մոդելներ ու կկարողանաս ներկայացնել դրանք բոլոր կողմերից:
Մինի-դասընթացը կազմված է 4 դասերից, որոնք տեղի կունենան առցանց, մայիսի 3-ից մայիսի 24-ը, ամեն կիրակի.
- Խումբ 1՝ կիրակի 11:00 — 13:00
- Խումբ 2՝ կիրակի 13:30 — 15:30
Նախապայման չկա:
Մինի-դասընթացին մասնակցելու համար քեզ անհրաժեշտ կլինի համակարգիչ ու ինտերնետ կապ։