Դու օգտագործում ես էմոջիներ ամեն օր, իսկ երբեմն էլ ամեն րոպե: Իսկ քեզ հետաքրքիր չէ՞, թե ինչ է թաքնված էմոջիի հետևում: Չէ, խոսքը թաքնված իմաստի մասին չէ: Այս դասընթացի ժամանակ էմոջիները կդարձնես 3D մոդելներ ու կկարողանաս ներկայացնել դրանք բոլոր կողմերից:
Նախապայման չկա:
Դասընթացին մասնակցելու համար քեզ անհրաժեշտ կլինի համակարգիչ և ինտերնետ կապ։
Դասաժամերի տարբերակներին ծանոթանալու և դիմելու համար սեղմիր կոճակը: