Զգայուն միջավայրներ Բիայնա Բողոսեանի հետ

Պատկերացնու՞մ եք ինտերակտիվ ցուցանակ, որն արձագանքում է լույսին ու ձայնին: Հենց այս ծրագրի վրա էին աշխատում Երևանի ուսանողները Բիայնա Բողոսեանի աշխատարանի ընթացքում: Օգտագործելով GIS և միջավայրային տվյալներ, Arduino միկրոկառավարիչն ու Rhino-Grasshopper ծրագիրը` պատանիները հավաքեցին ու վերլուծեցին միջավայրի տվյալներ, որի արդյունքում ստեղծեցին Երևանի մի քանի շենքերի դինամիկ վերարտադրություններ:

Սյուզաննա Սահակյան – 16
Վիկտորյա Խաչատրյան – 14
Յանա Գևորգյան – 17
Գուրգեն Աֆրիկյան – 16
Մարտուն Պողոսյան – 17
Նարեկ Շահբազյան – 15
Ամալյա Իսկանդարյան – 19
biayna 300x300 - Զգայուն միջավայրներ Բիայնա Բողոսեանի հետ

Բիայնա Բողոսեան

Լոս Անջելեսում բնակվող ճարտարապետ և ինտերակտիվ մեդիա դիզայներ Բիայնա Բողոսեանը ուսումնասիրում է պերցեպտիվ և կոգնիտիվ դիզայն, որը ընդգծում է միջավայրային տվյալների ու կառուցված միջավայրի միջև կապը: Նա Somewhere Something ստուդիայի համահիմնադիրն է, ու 2011թ.-ից նա թվային մեդիայի ու ճարտարապետական դիզայնի դասեր է տվել Կոմլումբիայի համալսարանի ճարտարապետական նախագծման ու պահպանման բարձրագույն դպրոցում:

​Ավելին՝ ծրագրավորում բաժնից​

Ավելին՝ բոլոր բաժիններից