2019-ի հուլիսին Բիլայն Արմենիայի հետ համագործակցությամբ Թումոյում անցկացվեց միանգամից երեք տեխնոլոգիական աշխատարան: Խորվաթ ճարտարագետ Լուկա Պիսկորեցն ու իր ուսանողները ստեղծեցին գեներատիվ մոդել Python ծրագրավորման լեզվի ալգորիթմներով, 3D մոդելավորման Rhino ծրագրով և ԱՅԲ դպրոցի կողմից տրամադրված CNC մեքենայով։ Աալտո համալսարանի գիտությունների թեկնածու ու ճարտարապետ Աշիշ Մոհիտեի աշխատարանում թումոցիները ծրագրավորել են 3D տպիչ Arduino ծրագրում և հավաքել են այն անհրաժեշտ դետալներից: Իսկ Սքոթ Նազարյանը, Հայգ Արմենն ու ուսանողները ներկայացրին ընթրիքի համար վիրտուալ իրականությունում ստեղծված միջավայրը:

Ավելին՝ ծրագրավորման բաժնից

Ավելին՝ բոլոր բաժիններից