Երաժշտություն՝ տնից
3 lab visual 06 - Երաժշտություն՝ տնից
3 lab announcement visual 11 - Երաժշտություն՝ տնից

Երաժշտությունը այն յուրահատուկ բաներից է, որն ապահովում է լավ տրամադրություն, երբ ժամանակները բարդ են։ Ի՞նչ կասես քո սեփական երգերն ու երաժշտությունը գրելու մասին։
Թմբաթա ֆոլկ-ռոք խմբի ղեկավար Արիկ Բամբիռը սկսում է երգերի ստեղծման առցանց աշխատարան։ Ստեղծագործի՛ր ու ուրախացրո՛ւ տանեցիներին:

Դիմելու համար, ստեղծիր մեղեդի քո սիրած բանաստեղծության կամ քառյակի համար, ձայնագրիր այն և ուղարկիր workshops@tumo.org հասցեին՝ վերնագրի մասում նշելով «Songwriting»:

Աշխատարանը տեղի կունենա առցանց, հուլիսի 2-ից հուլիսի 30-ը, երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ 13։00-15։00։

Աշխատարանին մասնակցելու համար քեզ անհրաժեշտ կլինի սմարթֆոն կամ համակարգիչ և ինտերնետ կապ։

Գրանցումն ավարտված է