«Ենթադրական գեղագիտություն» աշխատարանը, բացի թվային քանդակագործության հետ աշխատելուց, նաև եղանակ է ազատելու ուսանողների մտածողությունն ու հետազոտելու անհայտը։ Աբստրակտ ձևերը հիմնականում ենթագիտակցականի միջոցով են ստեղծվում։ Ճարտարապետ Արեգ Քեշիշյանի հետ աշխատելիս՝ օգտագործելով ZBrush ծրագիրը՝ ուսանողները զանազան գույներով և նյութերով թվային ձևով քանդակեցին դետալիզացված և անկանոն ձևեր։ Այս ստեղծագործությունները փորձում են արտահայտել ուսանողներից յուրաքանչյուրի մտքերը այն ժամանակահատվածում, որում դրանք ստեղծվել են։ Այդ պատճառով էլ դրանք ունեն ուսանողների անունները։
Տաթևիկ Գրիգորյան – 15
Յանա Առաքելյան – 16
Լինա Կարապետյան – 17
Աննա Ադամյան – 16
Լիլիթ Նազարեթյան – 15
Ալբերտ Մկրտչյան – 16
Սոնա Բաբայան – 17
Լուսինե Ավետիսյան – 15
Գուրգեն Աֆրիկյան – 15

Արեգ Քեշիշյան
Դասընթացավար, ճարտարապետ
Արեգ Քեշիշյանը ճարտարապետ, շենքերի տեղեկատվական մոդելավորման մասնագետ, խորհրդատու, ուսուցիչ ու ճարտարապետական դիզայնի սիրահար է: Նա Skillshop դպրոցի հիմնադիրն է, որը ճարտարապետական դիզայնի ուսուցման առաջատար կենտրոններից է Հայաստանում: