Հետաքրքրվա՞ծ ես խաղերի ստեղծմամբ: Ուրիշ ոչինչ հարկավոր չէ Ահմեդ Էլ Շաերի նոր աշխատարանին գրանցվելու համար:
Այս աշխատարանի ընթացքում կուսումնասիրես թվային խաղերի աշխարհն ու կփորձես հասկանալ ինչն է քո սիրած խաղերը այդքան հավես դարձնում: Ինչպես նաև կաշատես քո սեփական աշխարհների և կերպարների վրա:
Աշխատարանը տեղի կունենա առցանց, հոկտեմբերի 5-ից հոկտեմբերի 16-ը՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերը՝ 17։00 – 19։00։
Աշխատարանին մասնակցելու համար քեզ հարկավոր է համակարգիչ և ինտերնետ կապ։