Գրել մարդու մասին
nor laber banner 02 - Գրել մարդու մասին
nor laber 03 - Գրել մարդու մասին

Կոլումբիայի համալսարանի դասախոս Ալեքս Ուլոան սկսում է նոր առցանց աշխատարան, որը լիովին նվիրված է գեղարվեստական ստեղծագրությանը։ Գեղարվեստական գրականության ուշադրության կենտրոնում մարդն է. նրա հույզերը, գաղափարներն ու զգացմունքները։

Ալեքսի հետ դու կկարդաս ամբողջ աշխարհից հավաքված պատմվածքներ, կկատարես ստեղծագործական վարժություններ և, իհարկե, կստեղծես քո սեփական պատմվածքները, որոնց հերոսները ընդունում են վատ, լավ, տգեղ, գեղեցիկ, մի խոսքով` ամբողջովին մարդկային որոշումներ։

Նախապայման՝ Անգլերեն լեզվի իմացություն + workshops@tumo.org էլ-հասցեին ուղարկիր մի քանի նախադասություն քո մասին` վերնագրի հատվածում դնելով «Human Fiction»-ը։

Աշխատարանը տեղի կունենա առցանց, հունիսի 29-ից հուլիսի 17-ը՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ 17։30 – 19։30։

Աշխատարանին մասնակցելու համար քեզ հարկավոր է համակարգիչ կամ սմարթֆոն և ինտերնետ կապ։

Գրանցումն ավարտված է