Թերթեր, հեռուստացույց, համակարգիչ, սմարթֆոն. ինֆորմացիան մեզ է հասնում ամեն անկյունից: Մենակ թե ինչ-որ կերպ կարողանայինք ինֆորմացիայի այդ ամբողջ ծավալը «մարսել»: Հմ, իսկ միգուցե դիզայնը մեզ մի փոքր օգնի՞: Այս դասընթացի ժամանակ դու կհավաքես ինֆորմացիայի տարբեր կտորներ ու կսովորես դրանցով ստեղծել գեղեցիկ ու շատ օգտակար ինֆոգրաֆիկաներ:
Նախապայման չկա:
Դասընթացին մասնակցելու համար քեզ անհրաժեշտ կլինի սմարթֆոն, համակարգիչ և ինտերնետ կապ։
Դասաժամերի տարբերակներին ծանոթանալու և դիմելու համար սեղմիր կոճակը: