Փնտրում ես ինքնադրսևորման նոր ուղղություններ ու ցանկանում ես բացահայտել քո ներսի արտիստի՞ն։ Միքայել Մարտիրոսյանի, Գայանե Այվազյանի, Հասմիկ Ազիզբեկյանի, Վիկա Հովհաննիսյանի և Նարեկ Բարսեղյանի մինի֊դասընթացը քեզ կօգնի այդ հարցում։ Մասնակցելով կսովորես՝ կոմպոզիցիա, տեքստուրինգ և կտիրապետես առանց գույների էմոցիաներ արտահայտելու արվեստին։ Իսկ աշխատարանի ավարտին կստեղծես կոմիքս և նկարազարդում։
Մինի֊դասընթացը բաղկացած է 8 դասերից, որոնք տեղի կունենան առցանց ապրիլի 11-ից մայիսի 6֊ը շաբաթական երկու անգամ՝
- Խումբ 1` Շաբաթ օրը 11:00 – 13:00 և չորեքշաբթի 17:00 – 19:00:
- Խումբ 2` Շաբաթ օրը 13:30 – 15:30 և հինգշաբթի 17:00 – 19:00:
Մասնակցության նախապայմաններ չկան։
Պարզապես պետք է ունենաս համակարգիչ, սմարթֆոն կամ թաբլեթ, և իհարկե ինտերնետ կապ։ Նաև նախապես պատրաստիր թուղթ, ինչպես նաև սև մատիտ, մարկեր և գրիչ: