Ինչպե՞ս բրենդավորել հույզերը: Դիզայներ Մարտին Զարյանի ուղղորդությամբ` Երևանի թումոցիները հանձն առան ներկայացնել վեց համամարդկային հույզերը բրենդի միջոցով: Օգտագործելով անուններ, գեղագրություն և սովորելով գույնի ու ձևի հետ աշխատանաքը` ոսանողները նախագծեցին բրենդներ, որոնք նկարագրում են զայրույթ, վախ, զարմանք, ուրախություն, տխրություն և զզվանք: Աշխատարանի նպատակը առօրյայում բրենդավորման կարևորության գիտակցումն էր և բրենդավորման ընկալումը որպես համաշխարհային հաղորդակցման միջոց` գաղափարներն ու մտահաղացումները կիսելու հարթակ: