Նյարդահոգեբան Արիանա Մեսրոբյանը սկսում է առցանց աշխատաան, որի ընթացքում դիտարկելու ես մարդկային ուղեղի այն հատվածները, որոնք կատարում են ինֆորմացիայի մշակում։
Աշխատարանի ընթացքում փորձելու ես հասկանալ՝ ինչ է կատարվում մարդու ուղեղում, երբ զգացողությունները վերածվում են ֆիզիկական շարժման։ Ինչպես նաև հնարավորություն կունենաս ինքդ ստեղծել «նյարդային» ցանցեր՝ օգտագործելով տան հասարակ պարագաներ։
Դիմելու համար մի քանի նախադասությամբ ներկայացրու քո պատկերացումները՝ ինչ է կատարվում մարդու ուղեղի և մարմնի հետ, երբ նա որևէ տեղ լսում է ձայն և թեքվում այդ ուղղությամբ։
Աշխատարանը տեղի կունենա առցանց, մայիսի 6-ից 21-ը՝ 18։00 – 20։00:
1-ին շաբաթ` մայիսի 6 և մայիսի 8
2-րդ շաբաթ՝ մայիսի 11 և մայիսի 14
3-րդ շաբաթ՝ մայիսի 18 և մայիսի 21
Աշխատարանին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ համակարգիչ և ինտերնետ։