Հե՜յ թումոցի,
Գիտենք, որ տանը մնալը ձանձրալի է և ուզում ես մի խենթ բանով զբաղվել։
Սոնա Աբգարյանը գալիս է քեզ այս իրավիճակից փրկելու։ Պատրաստ ե՞ս պատկերել ու նկարազարդել քո տունը, նրա անդամներին, դետալները և միջավայրը։ Եթե այո՝ միացի՛ր Սոնայի աշխատարանին։
Այն տեղի կունենա առցանց, ապրիլի 6-ից 17-ը՝ երկուշաբթի և չորեքշաբթի կամ երեքշաբթի և հինգշաբթի օրերին 16։00 – 18։00։
Աշխատարանին մասնակցելու համար քեզ անհրաժեշտ կլինի ինտերնետ և սմարթֆոն։