Էնթոնի Դիզը սկսում է առցանց աշխատարան շատ արդիական ու կարևոր թեմայով` արհեստական նեյրոնային ցանցեր։
Աշխատարանի ընթացքում դու կիմանաս ամեն ինչ արհեստական նեյրոնային ցանցերի մասին և կհասկանաս որտեղ են դրանք կիրառվում ժամանակակից աշխարհում։ Նաև կիմանաս սովորական նեյրոնների, ակտիվացման ֆունկցիայի հիմնական մոդելների ու նախշերի ճանաչման մասին։
Նախապայման՝ ծրագրավորում II
Աշխատարանը տեղի կունենա առցանց, հուլիսի 21-ից հուլիսի 30-ը՝ երկուշաբթի ու հինգշաբթի օրերին՝ 18:30 – 20:00։
Աշխատարանին մասնակցելու համար քեզ հարկավոր է համակարգիչ և ինտերնետ կապ։