“Exquisite Corpse”-ը սյուրռեալիստների կողմից հորինված խաղ է, որի ընթացքում մի նկարիչն ավարտում է մյուսի՝ արդեն սկսած նկարազարդումները։
Այս աշխատարանի ընթացքում էլ հենց այս խաղն ես խաղալու, պարզապես ստեղծելու ես “Exquisite Corpse”ի վրա հիմնված անիմացիա՝ օգտագործելով քո ընկերների նկարազարդումները։ Դե գուշակիր՝ ով է վարելու այս աշխատարան։ Այո֊այո, մեր շատ սիրելի դասընթացավար Գարի Շվարցը։
Աշխատարանը տեղի կունենա առցանց, ապրիլի 6-ից ապրիլի 23-ը՝ երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի, 18։00 – 20։00։
Աշխատարանին մասնակցելու համար քեզ անհրաժեշտ կլինի ինտերնետ և սմարթֆոն։