Սիրու՞մ ես անիմացիա։ Տանը ունե՞ս շատ իրեր, որոնք անհամբեր սպասում են անիմացվելուն։ Ուրեմն Դանիելա Շնիցերի անիմացիայի աշխատարանը հատուկ քեզ համար է։
Ֆրանսիայից անիմատոր Դանիելան, իր նոր առցանց աշխատարանում քեզ կսովորացնի ստեղծել անիմացիաներ քեզ շրջապատող ու քո սիրելի յուրաքանչյուր իրից։
Նախապայման՝ Անիմացիա II
Աշխատարանը տեղի կունենա առցանց, մայիսի 26-ից հունիսի 4-ը՝ երեքշաբթի և հինգշաբթի, ժամը 17։00 – 19։00։
Աշխատարանին մասնակցելու համար քեզ հարկավոր է համակարգիչ և ինտերնետ կապ։