2020թ.-ին տեղի ունենալիք միջոցառումների պոստերների դիզայն ստեղծելու համար Ամստերդամում բնակվող գրաֆիկ դիզայներ Գայանե Երկանյանի երևանյան աշխատարանի ուսանողները աշխատում էին տառագրության վրա` ոգեշնչվելով ճարտարապետական տարածքներից ու օբյեկտներից:
Ալիետա Դանիելյան — 14
Գյուլչորա Բալայան — 15
Յուլիա Հովսեփյան — 15
Արկադի Նազարյան — 20
Անահիտ Ղազարյան — 19
Մարտին Հակոբյան — 20
Մերի Միքաելյան — 17
Մխիթար Նավոյան — 17
Մարիամ Կարապետյան — 17
Մարիամ Բարտողյան — 20
Մանե Գաբրիելյան — 18
Սվետլանա Պետրոսյան — 16

Գայանե Երկանյան
Երևանում ծնված Գայանե Երկանյանը ունի Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի բակալավրի աստիճան և Ուտրեխտի արվեստի դպրոցի մագիստրոսական աստիճան: Գայանեի աշխատանքների մեջ հատկանշական է իր նոր մոտեցումը հայկական տառագրությանը և դրա սիմվոլիկան վերաիմաստավորելու ձգտումը: