Ubisoft-ի ավագ կոնցեպտ արտիստ Արման Հակոբյանի աշխատարանի ուսանողները ուսումնասիրում էին տեսախաղերի կերպարների մշակման արվեստը: Ուսանողներն աշխատանքը սկսեցին իրենց սիրելի խաղերի կերպարների ուսումնասիրությամբ, որից հետո Photoshop-ով նախագծեցին տարբեր հերոսների: Այնուհետև պատանիները ընտրեցին մեկ հերոսի՝ զարգացնելով դրա վիզուալ կերպարը: Յուրաքանչյուր հերոս ունի նաև իր պատմությունը ամբողջացնող գործիք կամ ինչ-որ աքսեսուար: Պատանիները նախագծեցին ու ստեղծեցին խաղի իրենց սեփական հերոսներին ու աշխատանքի ընթացքում սովորեցին դիզայնի հիմնական էլեմենտներն ու կոնցեպտային մոտեցումը:
Շահանե Մամբրեյան — 16
Գրետա Մանուկյան — 18
Նանե Սարգսյան — 16
Իննա Ասատրյան — 14
Լիլիթ Գրիգորյան — 15
Էրիկ Ասրիյան — 17
Տիգրան Մկրտչյան — 19
Մարիամ Բաբայան — 14
Լիլիթ Ղարիբյան — 16
Նունե Խաչատրյան — 22
Մովսես Խազարչյան — 15
Լիլիթ Մարդանյան — 14
Դավիթ Հարությունյան — 17
Աստղիկ Հարությունյան — 20
Էլեն Մխիթարյան — 17

Արման Հակոբյան
Ubisoft-ում ավագ կոնցեպտ արտիստ և նկարազարդող Արմանն արդեն 15 տարի է աշխատում է խաղային ոլորտում, որտեղ ստանձնում է կերպարների դիզայների ու արտ-տնօրենի դերեր: