Սա կարող է գիտաֆանտաստիկ ֆիլմերից թվալ, բայց այն, ինչ անում էին Թումո Գյումրիի պատանիները Արսեն Պետրոսյանի ու Ալեքսանդր Բրատչիկովի` ռոբոտաշինության աշխատարանին, լրիվ իրականություն է: Նրանք ծրագրավորեցին ու կառուցեցին ռոբոտների մի շարք, որը սենսորների միջոցով որսում է անգամ ամենաթույլ շարժումը ու արձագանքում դրան: Աշխատանքների շարքում կա ռոբոտ, որը կարող է միացնել ու անջատել երաժշտությունը` հետևելով մարդու մկանների ու ուղեղի ալիքների հաղորդագրությանը:

Անդրանիկ Ստեփանյան — 15
Արթուր Ամրոյան — 15
Դավիթ Թորոսյան — 14
Հովհաննես Մանուշյան — 16
Հովնան Պանֆյորով — 14

Հովսեփ Մարդոյան — 15
Կալիպսե Թորոսյան — 17
Կարեն Սիմոնյան — 16
Ռաֆիկ Սահակյան — 14
Ռուբեն Գևորգյան — 16

Սաշիկ Առաքելյան — 15
Սոֆի Մինասյան — 14
Սուսաննա Եղիազարյան — 14
Վահան Գրիգորյան — 20
Վիլիկ Նախշիկյան — 16

Արսեն Պետրոսյան

Արսեն Պետրոսյանն ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը: Վերջին 8 տարվա ընթացքում  նա աշխատել է ՏՏ-ի, մարկետինգի ու բջջային կապի ոլորտներում: Նա աշխատել է Ռոստելեկոմ նորարարական կենտրոնում, որտեղ մշակել է կրթական, տրանսպորտային ու էներգետիկ ոլորտները: Արսենը 2014թ.-ին նախաձեռնել է սեփական ստարտափը սննդի առաքման ոլորտում:   

Ալեքսանդր Բրատչիկով

Ալեքսանդր Բրատչիկովն ավարտել է Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանի կիբեռնետիկայի ու մաթեմատիկական մոդելավորման բաժինը: Այնուհետև աշխատել է կինոարտադրական տվյալների վերլուծության շուրջ ու զարգացրել սպառողական տվյալների վերլուծության ու համալրման համար տեխնոլոգիական հարթակ: Ալեքսանդրը նախաձեռնել է բազմաթիվ հետազոտական նախագծեր, որոնք առնչվում են սոցկայքերի տվյալների վիզուալիզացմանն ու գլոբալ տվյալների վերլուծությանը:

Ավելին` ռոբոտաշինության բաժնից

Ավելին` բոլոր բաժիններից