Թումոյի Pyramidz էլեկտրոնային խմբի «Գարիմ» երգի տեսահոլովակը ստեղծվել է թումոցիների կողմից հանրահայտ ամերիկահայ ռեժիսոր Ալեքս Նազարիի հատուկ աշխատարանի ընթացքում։ Գյումրիից ոգեշնչված` «Գարիմ»-ը future garage ժանրի երգ է, որում հնչում են Գալյա Նովենցի մենախոսությունները «Մեր մանկության տանգոն» և «Աշնան արև» ֆիլմերից: Տեսահոլովակի կոնցեպտի մշակումը, նկարահանումներն ու մոնտաժն ամբողջությամբ իրականացրել են թումոցիները:

Ալեքսան Փալանջյան — 15
Աննա Մկրտչյան — 19
Արև Բալաբան — 19
Արեն Գրիգորյան — 18
Արտակ Հարությունյան — 17
Արտյոմ Պետրոսյան — 15
Դավիթ Դովլաթյան — 16
Լիա Կարապետյան — 16
Մարիա Սարգսյան — 17
Մերի Ասատրյան — 14
Միքայել Ազատյան — 17
Ռազմիկ Հովհաննիսյան — 16
Սվետլանա Գևորգյան — 14
Վահե Վարդանյան — 16
IMG 1772 - «Գարիմ» երգ ու տեսահոլովակ

Ալեքս Նազարի

Ռեժիսոր Ալեքս Նազարին ապրում և աշխատում է Լոս Անջելեսում: Նազարին համագործակցել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Lupe Fiasco-ն,
Lil Wayne-ը, 50 Cent-ը, Snoop Dogg-ը, The NBHD-ը և այլք:

Ավելին` ֆիլմերի ստեղծման բաժնից

Ավելին` բոլոր բաժիններից

Like
Like Love Haha Wow Sad Angry