2015թ. հունիսին Երևանի Թումո այցելեց Սան Ֆրանցիսկոյում բնակվող սննդի լուսանկարիչ Ջոն Լին: 16 հոգանոց թումոցիների խումբը նրա հետ շրջեց ողջ Հայաստանով և լուսանկարեց այն բոլոր գաստրոնոմիական հրաշքները, որոնք պատահեցին նրանց ճանապարհին: Խումբն այցելեց շուկաներ, ռոեստորաններ և տներ տարբեր քաղաքներում և գյուղական վայրերում: Նրանք ճանապարհորդել են դեպի Գյումրի, Դիլիջան, Զովք, Սևան և այլ քաղաքաներ ու գյուղեր՝ ընդգրկելով հայկական խոհանոցի ամբողջական պատկերը:
Անի Ավդալյան — 21
Անի Քոչարյան — 16
Աննա Մկրտչյան — 17
Աննա Յոլչյան — 16
Արեգ Ամիրխանյան — 19
Դիանա Տեր- Զաքարյան — 17
Էմմա Դովլաթյան — 19
Գեղամ Արևշատյան — 17
Լիլի Պետրոսյան — 20
Ինեսսա Կարապետյան — 17
Ժաննա Գևորգյան — 17
Մարիա Գյոնջյան — 14
Մարիամ Խուրշուդյան — 17
Մարիամ Թովմասյան — 14
Մերի Հերբաթյան — 16
Սոնա Այվազյան — 16
Ծովինար Սիրեկանյան — 17

Ջոն Լի
Ջոն Լին Սան Ֆրանցիսկոյում բնակվող լուսանկարիչ է, ով մասնագիտացած է գաստրոնոմիկ նատյուրմորտ, դիմանկար ու ռեպորտաժային լուսանկարչության մեջ: Նա աշխատել է խոհարարական բազմաթիվ գրքերի շուրջ այնպիսի շեֆերի հետ, ինչպիսիք են Գայ Ֆիերին, Թայլեր Ֆլորենսը, Ռիչարդ Բլեզը և Սաննի Անդերսոնը: Նա համագործակցել է Apple ընկերության, Chronicle Books-ի, Discovery Channel-ի, Food Network-ի, The Guardian Weekend Magazine-ի, Men’s Journal-ի, The Sunday Times Magazine-ի, Time Magazine-ի և այլքի հետ: