Serj Board - Սերժ ԹանկյանԳրեմմի մրցանակակիր աշխարհահռչակ System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը նաև երաժիշտ է, պրոդյուսեր, երգահան,  վիզուալ արտիստ և ակտիվիստ: Բեյրութի հայկական ընտանիքում 1967-ին ծնված Սերժը ընտանիքի հետ տեղափոխվել է Կալիֆորնիա մանուկ հասակում: Այժմ նա համարվում է մետալ-ռոքի պատմության լավագույն վոկալիստներից մեկը: SOAD-ի բաժանումից հետո Սերժը թողարկեց իր սոլո-ալբոմները, ձեռնարկեց ձայնագրման լեյբլ, ստեղծեց ֆիլմերի ու վիդեոխաղերի  երաժշտական ստեղծագործություններ ու հիմնեց «Axis of Justice» հասարակական կազմակերպությունը Rage Against the Machine/Audioslave խմբի կիթառահար Թոմ Մորելոյի հետ: Սոցիալական արդարության և մարդու իրավունքների իր ակտիվիստական գործունեությանը զուգահեռ` Սերժը նաև բնապահպանության ու կենդանիների պաշտպանության դեսպան է:

Profile details