Ռև Լեբարեդեանն իր մասնագիտական ուղին սկսել է Հոլիվուդում` Warner Brothers Digital-ում և Disney’s Dream Quest Images-ում` մասնագիտանալով ռենդերինգի ոլորտում: 2002-ին Ռևը ֆիլմարտադրությունից տեղափոխվեց NVIDIA, որտեղ այժմ GameWorks և Lightspeed ստուդիաների փոխտնօրենն է ու պատասխանատու է GameWorks տեխնոլոգիաների, firsty-party խաղերի, Holodeck վիրտուալ իրականության հարթակի ու Isaac Lab-ի, ինչպես նաև ռոբոտների սիմուլյատորների մշակման համար: Ռևի GameWorks թիմը ստեղծում է սիմուլացման տեխնոլոգիա, որը տվյալներ է սինթեզում ինտելեկտուալ ագենտների թրեյնինգներից: Ի հավելումն, GameWorks թիմը ուսումնասիրում և մշակում է DeepAI-ի վրա հիմնված տեխնիկաներ, որոնք նպատակ ունեն մեծապես զարգացնել վիրտուալ աշխարհների ստեղծման ինչպես մասշտաբները, այնպես էլ բովանդակությունը։
Profile details
Likes:
Categories: