Peg Board - Բեկոր ՓափազեանԲեկոր Փափազյանը Թումոյի համահիմնադիրներից է: Նա առաջնային դեր է ունեցել Թումոյի կրթական բովանդակության ու ծրագրի մշակման հարցում: Նախկինում Փափազյանը եղել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերի ղեկավարը, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրենը, ինչպես նաև արհեստական բանականությամբ զբաղվող Bazillion Beings ստարտափի հիմնադիրը: Ավարտել է Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) համակարգչային գիտությունների ֆակուլտետի մագիստրատուրան, որտեղ նա նաև ընդգրկված էր արհեստական բանականության լաբորատորիայում, և Բեյրութի ամերիկյան համալսարանը:

Like
Like Love Haha Wow Sad Angry
Profile details