Alex Board - Ալեքս ՍերոբյանՏեսախաղերի մասնագետ Ալեքս Սերոբյանը մեկ միլիարդ դոլար գնահատված Halo խաղերի շարքը։ Halo-ն այն նախագծերից էր, որն Ալեքսը մշակել էր 1991-ին համահիմնադրված Bungie ընկերությունում աշխատելիս, երբ նա դեռ սովորում էր Չիկագոյի համալսարանում։ 2000 թվականին Microsoft-ը ձեռք բերեց Bungie-ն, որից հետո Ալեքսը հիմնադրեց Wideload Games-ը՝ տեսախաղեր մշակող ընկերություն, որը հայտնի էր այնպիսի նախագծերի համար, ինչպիսիք են Stubbs the Zombi-ն ու Hail to the Chimp-ը։ Wideload-ը 2009 թվականին գնվեց Disney ընկերության կողմից, իսկ Ալեքսը դարձավ Disney Interactive-ի փոխնախագահ խաղերի մշակման գծով։ 2012-ին նա թողեց այդ պաշտոնը Industrial Toys ընկերությունն ստեղծելու նպատակով. սա տեսախաղերի ստեղծման անկախ ստուդիա է, որը մասնագիտացած է խաղասերների համար նախատեսված մոբայլ խաղերի ստեղծման ոլորտում։ Industrial Toys-ի առաջին՝ Midnight Star խաղը, հայտնի գիտաֆանտաստիկ shooter-ի մոբայլ վերարտադրությունն է։

Profile details