Katherine Board - Քեթրին Սարաֆյան1990-ականներից սկսած Pixar անիմացիոն ստուդիայում անկյունաքարային դեր ունենալով Սարաֆյանը եղել է ստուդիայի օսկարակիր «Brave» և «The Incredibles» ֆիլմերիի պրոդյուսերը: Նրա ուղին Pixar-ում սկսվել է կրտսեր արտադրական ասիստենտի պաշտոնից, իսկ մենեջմենթի և մարքեթինգի ոլորտում աշխատելուց հետո Սարաֆյանը գտել է իր տեղը պրոդյուսերական դաշտում: Brave-ում իր աշխատանքի համար Սարաֆյանը առաջադրվել է Պրոդյուսերների գիլդիայի մրցանակի «Լավագույն անիմացված ֆիլմ» անվանակարգում: Նա նաև կարևոր դեր է ունեցել այնպիսի անիմացիոն ֆիլմերի արտադրության մեջ, ինչպիսիք են «Toy Story»-ն, «Toy Story 2»-ը, «Monsters, Inc.»-ը և այլն:

Like
Like Love Haha Wow Sad Angry
21