Michael Board - Մայքլ ԱրամՄայքլ Արամը ամերիկահայ դիզայներ է, ում աշխատանքները հեղափոխական են մետաղագործության ոլորտում: Արամը ուսումնասիրել է արվեստ Բեյթսի քոլեջում, ինչպես նաև Իտալիայի Studio Art Center International-ում և Ֆլորենցիայի համալսարանում: Նրա աշխատանքների վրա մեծ ազդեցություն է ունեցել 1989թ.-ին դեպի Հնդկաստան իր ուղևորությունը: Այնտեղ՝ տեղացիների հետ շփումը, մետաղագործության ուսումնսիրությունն ու նոր տեխնիկաների յուրացումը հետագայում բերեցին նրան միջազգային ճանաչում: Արամի բացառիկ աշխատանքները վաճառվում են հարյուրավոր երկրների ցուցասրահներում և մասնագիտացված խանութներում: Նրա արտադրությունը ներառում է ինչպես զարդերի ու քանդակների, այնպես էլ սեղանի ու կահույքի պարագաների դիզայն: Արամն արժանացել է«Էլլիս կղզի» պատվո շքանշանի, EDIDA մրցանակի և Նյու Յորքի արվեստի ու դիզայնի թանգարանի Visionary մրցանակի:

Like
Like Love Haha Wow Sad Angry
11
Profile details