Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը մայիսի 15-ին Փարիզում արժանանալու է Ֆրանսիայի Հանրապետության պատվավոր Palmes Académiques ասպետի կոչմանն ու պարգևատրվելու է շքանշանով: Շքանշանը տիկին Փափազյանին հանձնելու է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Palmes Académiques ասպետի կոչումն ու շքանշանը տրվում է գիտության և կրթության ոլորտներում նշանակալի ավանդի համար:
Մարի Լու Փափազյանը`Palmes Académiques շքանշանակակիր
