Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը արժանացել է Palmes Académiques շքանշանի

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը արժանացել է Palmes Académiques շքանշանի

Մայիսի 15-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության պատվավոր Palmes Académiques-ի շքանշանին և ասպետի կոչմանը, որը տրվում է գիտության և կրթության ոլորտներում նշանակալի ավանդի համար: Մրցանակի համար տիկին Փափազյանին առաջադրել է Փարիզի ակադեմիայի և Իլ դե Ֆրանսի ռեկտոր և Palmes Académiques-ի շքանշանակիր Ժիլ Պեկուն:

0J3A6796 14 - Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը արժանացել է Palmes Académiques շքանշանի

Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցած արարողության ժամանակ շքանշանը Մարի Լու Փափազյանին հանձնել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Հյուրերի կազմում էին Փրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսիայում հայկական համայնքի այլ ներկայացուցիչներ:

«Մարի Լու, առանց Ձեզ Հայաստանում կամ Ֆրանսիայում Թումո չէր լինի: Եթե այս շքանշանը որևէ մեկի համար է ստեղծված, ապա հենց Ձեր` իսկական աշխարհի քաղաքացու: Թումոն ազատության խորհրդանիշ է ու աշխարհի լավագույն ուսումնական կենտրոնը: Ձեր, Կլոդ Ֆարժի և Forum des Images կենտրոնի ջանքերի շնորհիվ այն շարունակելու է ոգեշնչել ֆրանսիացիներին նույնպես»,- իր խոսքում ասել է Անն Իդալգոն:

0J3A6759 11 - Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը արժանացել է Palmes Académiques շքանշանի

«Այս շքանշանը մի հազվագյուտ և արժեքավոր բան է ներկայացնում` ընդհանուր արժեքների անկեղծ ճանաչում»,- իր շնորհակալական խոսքում ասել է Մարի Լու Փափազյանը, – «Շքանշանը կկրեմ հպարտությամբ և հույսով՝ հաղորդելու ավելի մեծ քաջություն, համառություն և հնարամտություն»:
 
Թումոն հպարտ է, որ իր տնօրենն ու ծրագիրը գնահատվում են այնպիսի կառույցի կողմից, ինչպիսին է Palmes Académiques-ը: Այս շաբաթ Թումոյի ծրագիրը նաև ներկայացվելու է Viva Technology 2019 կոնֆերանսին, որը աշխարհի ստարթափների և առաջնորդների հանգույց է Փարիզում: Մարի Լու Փափազյանը «Ստեղծելով կրթության ապագան» խորագրով ելույթ կունենա միջոցառմանը:

0J3A6847 23 - Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը արժանացել է Palmes Académiques շքանշանի