Ցույց տուր քո ստեղծարար հմտություններն ու մասնակցիր մեր մրցույթին՝ հնարավորություն ունենալով շահել IPAD Pro:
Դու անցել ես խաղը, օգնել ես Ուրանին ու Սևանին, որպեսզի թույլ չտան պրոֆեսորին իրականացնել իր չար նախագիծը: Բայց սա դեռ վերջը չէ:
Ներկայացրու քո ստեղծարար աշխատանքը այս երեք կարգերում:
Ստեղծագրություն
Աշխատացրու երևակայությունդ ու գրիր փոքրիկ պատմություն Ուրանի ու Սևանի հետագա արկածների մասին:
Քո պատմությունը ներկայացնելու համար օգտագործիր 1500-ից մինչև 5000 բառ: Գրիր ու ուղարկիր պատմությունդ Google Docs-ով կամ այլ նմանատիպ ծրագրով:
Նկարչություն
Նկարո՞ւմ ես: Կարծո՞ւմ ես, որ քո ոճը յուրահատուկ է: Ուրեմն մեր մրցույթը հենց քեզ համար է: Tales of Neto-ն հայտարարում է #drawNetoinyourstyle challenge :
Ընտրիր Neto-ից քո սիրելի կերպարին (կերպարներին) և նկարիր քո ոճով (դու ամբողջովին ազատ ես նկարել այնպես, ինչպես ուզում ես, փոփոխել կերպարների արտաքինը, հագուստը, չափազանցնել, ավելի ռեալիստական նկարել… ): Կարող ես նկարել միայն կերպարին, նկարել իլյուստրացիա (ետնաշերտով, կերպարին շարժման մեջ պատկերել, անգամ փոքր անիմացիայով) կամ անգամ փոքրիկ կոմիքս նկարել: Գտիր կերպարների օրինակներն այստեղ: Ուղարկիր վերջնական արդյունքը մեր էլենտրոնային հասցեին (PNG,GIF ձևաչափով): Neto-ի թիմից և լավագույն Թումո ուսանողներից կազմված ժյուրիի կազմը կընտրի լավագույն աշխատանքը:
Level design
Պատրա՞ստ ես ստուգելու քո խաղային աշխարհներ ձևավորելու հմտությունները։
Դու ունես հնարավորություն ստեղծելու մի աշխարհ որտեղ կճամփորդեն Նետո-ի աշխարհի հերոսները՝ Սևանը և Ուրանը։ Դրանում քեզ կօգնի Unity-ի շարժիչը և ProBuilder գործիքը։ Ներբեռնիր template փաթեթը այստեղ: Լավագույն աշխարհը ձևավորողը կստանա որպես մրցանակ iPad և ամենակարևորը՝ իր աշխարհը կայտնվի Tales Of Neto խաղի մեջ։
Լավագույն աշխատանքի համար ժյուրիի կողմից կտրվի մրցանակ IPAD Pro: Լրացրու քո դիմումը այստեղ: