Թումոյի բոլոր ժամանակների ուսանողներն ու շրջանավարտներն արդեն ունեն իրենց տառերը՝ T, U, M և O, որոնց միջոցով կարող են իմանալ, թե թումոյական ճանապարհի որ շրջանին են հասել, ինչ պետք է անեն հաջորդ շրջան անցնելու համար և ինչ թումոյական հնարավորություններից կարող են օգտվել։
Թեև բոլոր շրջանների Թումո ուսանողները սովորում են նույն նորարարական կրթական ծրագրով, նրանց առօրյան շատ տարբեր է։
Եթե դու էլ Թումոյի ուսանող կամ շրջանավարտ ես, կարող ես անցնել phases.tumo.org հղումով, գտնել քո տառը և իմանալ՝ ինչ թումոյական հնարավորություններից կարող ես օգտվել։
Իսկ եթե 12-18 տարեկան ես, բայց դեռ Թումո ուսանող չես, գրանցվիր այս հղումով տեխնոլոգիաների և դիզայնի նորարարական ոլորտներն ուսումնասիրելու համար:

























